ԱՌՈՂՋ BOOK
Առողջության, բավարար էներգիայի և լավ տրամադրության գրավականը ճիշտ սնունդն է: «Մենք այն ենք, ինչ ուտում ենք» զարմանալիորեն ճշմարիտ հայտարարություն է: Այն ամենը, ինչ անհրաժեշտ է մարդուն նորմալ և առողջ կյանքի համար, գալիս է սննդից:




Ես Անուշ Առուստամյանն եմ

բժիշկ գաստրոէնտերոլոգ էնդոսկոպիստ, 5 բալիկների բազմազավակ մայրիկ։ Ծնվել եմ բժիշկների ընտանիքում, ամուսնացել բժշկի հետ։ Ում, եթե ոչ գաստրոէնտերոլոգին են ամենահաճախն ուղղում "Ի՞նչ ուտել" հարցը։ Այդ հարցին պատասխանելու և Ձեր գործը հեշտացնելու համար ստեղծել եմ մեկ շաբաթյա բալանսավորված սննդակարգի տարբերակ, որը շատ հիանալի հնարավորություններով լի է։ Գործս կլինի շարունակական, կստեղծվեն ավելի նոր ու ծավալուն տարբերակներ, որոնք կհեշտացնեն նաև "Ի՞նչ եփել այսօր" հարցի լուծումը։
Օրվա ընթացքում 3-5 հիմնական սնունդ և մի քանի առողջ միջուտեստ (խորտիկ):
Խմելու ռեժիմ՝ օրական 1,5-ից 2-2,5 լիտր խմելու ջուր՝ կախված քաշից և տարիքից։
Չափից շատ մի՛ կերեք:
Նվազեցրե՛ք սննդակարգում շաքարի, աղի և հրուշակեղենի քանակը։
Վերացրեք անառողջ մթերքները՝ վերամշակված մթերքները, արագ սնունդը, քաղցր գազավորված ըմպելիքները և փաթեթավորված հյութերը։
Նախապատվությունը տվեք բնական մթերքներին։
Նախապես կազմված սննդակարգը կխնայի ձեր ժամանակը, գումարը, առողջությունը, ուժը և ինքնագնահատականը:
Անկախ նրանից, թե որոնք են ձեր նպատակները՝ սպորտային մարմին կամ մարզական նվաճումներ, սովորել առողջ սնվել հաջողության,թե այլ` 80-90%-ը կախված է սննդակարգից, և դուք չեք կարող դա անել առանց պլանի:
Ի՞նչով է ձեզ օգնում սննդի պլանավորումը
Նույնիսկ եթե դուք պլանավորում եք ընդամենը մեկ անգամ սնվել օրվա մեջ,
օրինակ՝ միայն ճաշ, դուք ինքներդ ձեզ մեծ լավություն եք անում: Ահա թե ինչու:
Դուք կուտեք ճիշտ այնքան, որքան անհրաժեշտ է
Դա շահավետ է
Դա խնայում է Ձեր ժամանակը

ԿԱՐԾԻՔՆԵՐ
Անահիտ
Սննդակարգի միտքը ուղղակի հիանալի է, բայց ամենաշատը գնահատում եմ, որ այն կազմվել է որակավորված բժշկի կողմից 😊❤ ենթադրում եմ, որ մեծ հաջողություններ եք գրանցելու այս ոլորտում: Ձեզ բարի երթ 🙂
Մարիամ
Միայն էջին հետևելով արդեն շատ վնասակար սովորություններից ձերբազատվել եմ: Սկսել եմ ուշադրություն դարձնել բալանսավորված սնվելուն ու այս պահին անհամբեր սպասում եմ ուղեցույցին։
Տաթև
Բալանսավորված սնունդը շատ եմ կարևորում: Այն անբողջ օրվա ընթացքում մեզ օգնում է չզգալ սովի զգացում և նպաստում է մարսողական համակարգի ճիշտ զարգացմանը։ Օրվա մեջ փորձում եմ պահպանել այդ ռեժիմը։
Աստղիկ
Հիմա բոլորն են խորհուրդներ տալիս, սակայն գրագետ խոսքը իսկապես քիչ է, ուրախ եմ, որ առիթ ենք ունենում բժշկի խորհուրդը լսելու, մերսի 😘
Անի
Սննդակարգի դրական կողմերից մեկը նա է, որ առողջ նք սնվում։ Մյուսը՝ չենք մտածում ինչ պատրաստել։
Շնորհակալ եմ 🫶🫶